ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ ԵՎ ՍՆԿԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
    Սնկերը և բույս են և կենդանի, իսկ բակտերիաները կենդանի օրգանիզմ են:
  2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
    Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը:
  3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
    Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից
  4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:
  5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
    Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը
  6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
    Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:
  7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
    Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:
    Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

  8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Շրջապատում բույսերը աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: 
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսր տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածր: 
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
    Բույսն անրնդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: 
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:
  6. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։
    Բույսերը մեզ թթվածինեն տալիս, իսկ դա շատ կարևոր է։

Ամփոփիչ թեստային առաջադրանք. մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերր տարբերակում են րստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ Կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), Շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և Փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են Ներքոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքին շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է Մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափով (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ Բրիզներ, Լեռնահովտային քամիներ, Մուսոններ: Իրեն ուղղությունը չի փոխում պասսատը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են Մառախուղ և ամպ:

բնագիտության ֆլեշմոբ

Հարց 1․ Բազմամյա բույս, որն ունի արմատ, ամուր բուն, իսկ բնի վրա ճյուղեր ու տերևներ։
Ծառ

Հարց 2․ Ուժեղ փոթորիկը հաճախ տեղահան է անում կանաչ ծառերը,
մինչդեռ չորացած ծառերը կանգուն են մնում: Ինչո՞ւ:
Ծառի վրա ազդող քամու ուժը համեմատական է ծառի ՝ քամու հանդիպակաց հատույթի S մակերեսին: Տերևների շնորհիվ ՝ կանաչ ծառի համար S -ն ավելի մեծ է, ուստի քամին դրա վրա ավելի մեծ ուժով է ազդում, քան չոր ծառի վրա։

Հարց 3․ Անտառներում միշտ կարելի է հանդիպել քամուց տապալված
ծառերի, իսկ բաց դաշտում, որտեղ քամին սովորաբար ավելի ուժեղ է, ծառերն ավելի հազվադեպ են տապալվում: Ինչո՞ւ։
Որքան ցածր է ծառի ծանրության կենտրոնը, այնքան ծառը կայուն է։

Հարց 4․ Պտղատու ծառերը խորհուդ են տալիս կրապատել ուշ աշնանը կամ վաղ գարնանը, երբ դեռ ծառերը չեն արթնացել։ Ինչու՞։
Կրապատված բնով ծառն ավելի ուշ է արթնանում, և մեծ է հավանականությունը, որ ցուրտը կեղևը չի վնասի:

Հարց 5․ Մշտադալար ծառ, որի ճյուղը խաղաղության խորհրդանիշն է, իսկ պտուղը միրգ է, ոչ թե բանջարեղեն, ինչպես շատերը սխալմամբ ենթադրում են։ 
Ձիթենի

6․ Փորձարարական առաջադրանք․

Փորձի ընթացքը և նկարագրությունը․ 

Եփած կեղևազրկած ձու, 2 ապակյա շիշ լայն բերանով, թուղթ, լուցկի կամ կրակայրիչ։
Ընթացքը`
ա/ Ձուն դրեք շշի բերանին ու համոզվեք, որ ինքնուրույն չի ընկնի շշի մեջ:
բ/Վառեք թղթի կտորը  և  նետեք այն շշի մեջ, ձուն դրեք շշի վրա։ Ի՞նչ տեղի ունեցավ։
գ/ Ինչպե՞ս կարող եք շշի մեջ հայտնված ձուն տեղափոխել մյուս նմանատիպ շշի մեջ։

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
    Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
     Հարաբերական խոնավությունը, ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափող սարքը կոչվոմ է խոնավաչափ: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները
    Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Քամի

Լրացնել բաց թողնված բառերը

Տարբերում են քամու հետեյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսոնները իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը Բրիզները և Լեռնայինհովտային քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի: Քամու ուժգնությունր կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ, Հայաստանի տարածքներին բնորոշ են բրիզները և լեռնահովիտները:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև: Իսկ բրիզները ոչ:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ջրի շրջապտույտը

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:
    Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
  1. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:
    Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:
  2. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները: Paint կամ նկարչական այլ ծրագրով նկարիր ջրի ճանապարհորդությունը։
    ՀԱՄԱՇԽԱՐԱՅԻՆ ԵՎ ՄԵԾ
  1. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:
    Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանքը գոյություն չէր ունենա:

Ամփոփիչ թեստային աշխատանք. ջրոլորտ

Լրացրեք նախադասությունը.

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովածոցը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։

  1. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ, և որոնք աղի։
    Քաղցրահամ ջրերը նրանք են երբ 1լիտր ջրի մեջ կա գոնե 1 գրամ աղ եթե աղի մեկ գրամից ավել աղ։
  2. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանք են Վտակնելեռն են
  1. Ըստ հոսակարգի, լճերը լինում են Հոսող եւ անհոս, ըստ քիմիական կազմի, քաղցրահամ եւ աղի
  2. Որ գետերն են նավարկելի լեռնային, թե հարթավայրային։ Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։
  1. Օվկիանոսային ինչ հոսանքներ գիտեք։
    Սառը և տաք։
  2. Ջրոլորտի բաղադրամասերն են ցամաք ջրեր, օվկիանոս:
  3. Կղզիները դա չորս կողմից ջրերով շրջապատված ցամաք է, թերակզղիները դա , նեղուցները :

9.Ընտրեք ճիշ

տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

10.Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Գետեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը’ գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Գետային համակարգը բաղկացաց է երեք մասերից, գետահովիտ, հուն, ակունք, գետաբերան, վտակ:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Անձրևաջուր, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: 
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Հորդոցման դեպքում, գետը սնվում է սեզոնին և օգուտ տալիս: Իսկ վարարման դեպքում՝ այն լինում է հանկարծակի: