Երկրակեղևի կառուցվածքը

Առաջադրանքներ՝

  1. Որոնք են երկրակեղևի հիմնական տեսակները:
    Մայրցամաքային և Օվկիանոսային
  2. Ինչ կառուցվածք ունի երկրակեղևը:
    Շերտավոր
  3. Ինչպիսի շարժումներ են տեղի ունենում երկրակեղևում:
    Ուղաձիգ և հորիզոնական
  4. Որ շերտն է բացակայում օվկիանոսյին մայրցամաքում:
    Գրանիտային ապարների շերտը
  5. Ինչ է ծալքավորումը:
    Որտեղ հազվադեպ լինում են երկրաշարժեր և հրաբուղներ
  6. Ինչ է խզվածքը:
    Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։

Սասունցի Դավիթ. Դերերով 15-րդ հատված

Հեղինակ — կապույտ
Ձենով Օհան — կանաչ
Սասունցի Դավիթ — դեղին
Պառավ — մանուշակագույն
Կոզբանդին — նարնջագույն

Հե՜յ, ո՞ւր ես, Դավի՜թ, հայոց պահապան,
Քարը պատըռվի-դո՛ւրս արի մեյդան։
Քանդած հոր վանքը որ շինեց նորից,
Ցած իջավ Դավիթ Մարութա սարից,
Ժանգոտած, անկոթ մի շեղբիկ գըտավ,
Գընաց՝ պառավի շաղգամը մըտավ։
Պառավն էր. եկավ՝ անե՜ծք, աղաղա՜կ.

— Վա՜յ, խելա՛ռ Դավիթ, շաղգամի տեղակ
Դու կըրակ ուտես, ցավ ուտես, ասավ,
Քու աչքն աշխարքում մենակ ի՞նձ տեսավ.
Կորեկըս արիր գետնին հավասար,
Էս էր մընացել ձըմեռվան պաշար,
Էս էլ կըտրում ես,
Էլ ո՞նց ապրեմ ես։
Թե կըտրիճ ես դու, աղեղդ ա՛ռ գընա՛,
Քու հոր աշխարքին տիրություն արա՛,
Քու հոր գանձը կե՛ր,
Թողել ես անտեր,
Մըսրա թագավոր մեր ի՞նչն է տանում։

— Մըսրա թագավոր քու աչքն է հանում,
Դանդալոշ Դավիթ. ղըրկել է հըրեն,
Եկել են Սասմա քաղաքի վըրեն
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Թալան են տալիս բովանդակ Սասուն.
Քառսուն բեռ ոսկի խարաջ են ուզում,
Քառսուն կույս աղջիկ սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։

— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ցույց տուր մի տեսնեմ — որտե՞ղ են ուզում։

— Որտեղ են ուզում… Մահըս տանի քե՜զ.
Դո՛ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս…
Եկել ես՝ էստեղ շաղգամ ես լափում…
Ոսկին Կոզբադին ձեր տանն է չափում,
Աղջիկներ փըլեկ մարագն են լըցրած։

Շաղգամը թողեց Դավիթ ու գնաց։
Տեսավ՝ Կոզբադին իրենց տան միջին,
Թափում է ոսկին թեղած առաջին,
Սյուդին, Չարխադին պարկերն են բըռնել,
Ձենով Օհանն էլ շըլինքը ծըռել,
Կանգնել է հեռու, ձեռները ծոցին։
Տեսավ, աչքերը արնով լըցվեցին։

— Վե՛ր կաց, Կոզբադին, հեռո՛ւ կանգնիր դու,
Իմ հոր ոսկին է — ես եմ չափելու։

— Կոզբադին ասավ. — Է՜յ, Ձենով Օհան,
Կըտաս — տո՛ւր խարջը էս օխտը տարվան,
Թե չէ՝ կըգնամ, միրուքըս վըկա,
Մըսրա-Մելիքին կը պատմեմ, կըգա,
Ձեր Սասմա երկիր քար ու քանդ կանի,
Տեղը կըվարի, բոստան կըցանի։

— Կորե՛ք, անզգամ դուք Մըսրա շներ,
Բա չե՞ք իմացել դուք Սասմա ծըռեր…
Մեռա՞ծ եք կարծում դուք մեզ, թե՞ շըվաք,
Կուզեք մեր երկիր դընեք խարջի տա՜կ…

Բարկացավ Դավիթ, չափը շըպըրտեց,
Տըվավ Կոզբադնի գըլուխը ջարդեց,
Չափի փըշրանքը պատն անցավ, գընաց,
Մինչև օրս էլ դեռ գընում է թըռած։
Ու ելան՝ թափած ոսկին թողեցին,
Հայոց աշխարքից փախան գընացին
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին։

Սասունցի դավիթ 13, 14, 15 հատվածներ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչո՞ւ էր զայրացած Մելիքը:
    Մելիքը զայրացած էր, որովհետև Դավիթը սուրբ Սիրամոր վանքն էր շինել:
  2. Նկարագրիր Դավթի հանդիպումը հարկահանների հետ:
    Դավիթը եկավ և երբ տեսավ, որ Կոզբանդին Օհանի ոսկին է չափում, շատ զայրացավ, ապա հետո գնաց Կոզբանդիին ասավ թե՝ Գնա մեր երկրից, ին՞չ իրավունք ունես իմ հոր ոսկին չափես: Կոզբանդին վախեցել էր, բայց մի ծրագիր ուներ, նա շանտաժի էր ենթարկվել թե՝ Մելիքին կասեմ, քեզնից կենդանի տեղ չի թողնի, Դավիթը այնքան զայրացավ, որ տվեց գլուխը ջարդեց, Բադին, Կոզբադին, Սյուդին, Չարխադին փախան ծտի պես:
  3. Բնութագրիր Կոզբադնին:
    Կոզբանդին շատ ավելի վախկոտ էր քան ես պատկերացնում էի, որովհետև երբ Դավիթ ասավ թե՝ իրավունք չունի, վախեցավ և ասաց թե՝ Մելիքին կասի:
  4. Վերնագրիր հատվածները:
    Մելիքը զայրանում է Դավթի վրա
    Օհանի վախը
    Դավիթը Կոզբանդիի գլուխն է ջարդում:

  5. 15-րդ հատված գրիր դերերով։
    Աշխատանքը այստեղ

Present Continuous tense. English

  1. Տրված բայերը ներկա շարունակական ժամանակաձևով/ Present Continuous Tense/  տեղադրիր համապատասխան նախադասություններում 

play — work — sit — read — play — listen — clean — read

Debbie and her friends are playing in Debbie’s garden. They are playing football. Mrs Baker is reading a book. Mr Baker is working in the garden. Nick is listening to his favourite CD. The cats are sitting  on Mrs Baker’s chair. Bill is cleaning  his bike. Bill: «Debbie, help me, please.» But Debbie is busy: «I  am reading a book for school. Ask your friend.»

play — listen — help — read — act — work — clean

Sally and her friends are playing in the garden. They are acting for a video. Her mother is reading a book. Her father is working in the garden. Dave is listening to music on his iPad. Her brothers Ben and Frank, are cleaning their bikes. Ben’s friend  is helping his mum in the garden.

  1.  Բայերը գրիր Present Continuous Tense ժամանակաձևով:

1. Andy is calling his uncle. (call)

2. Bill and Carol are reading a magazine. (read)

3. The boys are knocking on the door. (knock)

4. Where is mum? She is watering the flowers in the garden. (water)

5. They  are not listening to their teacher. (not listen)

6. I  am doing my homework now. (do)

7.  Is she  having dinner? No, she is Reading (have/read)

8. We  are not playing now. (not play)

9. He  is talking to his girlfriend at the moment. (talk)

10. Can we talk now? Yes, I am not doing anything important. (not do)

11. Are you in the park? No, it is raining (rain)

12. What are the kids doing. ? They are riding  their bikes. (do/ride)

13. Steven  is having a shower. (have)

14. Please be quieter. The babies are sleeping (sleep)

15.  Are you  enjoying the party? (enjoy)